Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են, որ Ucom-ի անունից կեղծ խաղարկություն է տարածվում։ Պահանջում են բանկային քարտի տվյալներ։
«Խաղարկությունը Ucom-ը չի կազմակերպել, այն նպատակ ունի գողանալ ձեր բանկային տվյալներն ու տիրանալ քարտի գումարին: Սա կեղծիք է, մի հավատացեք ու քարտային տվյալներ մի փոխանցեք»,-ասվում է հայտարարությունում:
Այս մասին գրառում է կատարել նաև մեդիաանվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով. «Զգուշացում։ Խաբեություն է։ Յուքոմի անունով, իբր, շահում է։
Հիշում ենք երկու կարեւոր բան.
1. Շահումների չենք հավատում,
2. Բանկային քարտի տվյալները ավել-պակաս ամեն տեղ մի տեղադրեք»: