Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը մարտի 31-ին ստորագրել է N 27 որոշումը, որի 3-րդ Կազմակերպությունների կողմից պահպանման ենթակա նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխելուն ուղղված կանոններով սահմանվել են նաև ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվող անձանց խմբերը:
Ըստ կանոնների վարակված անձանց մի մասը կարող են չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ այն կարող է ընթանալ շատ մեղմ և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:
Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում.
- Թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),
- Մեծահասակներ՝ 70 տարեկան և բարձր,
- Քրոնիկ հիվանդություններով անձինք,
- Մանկահասակ երեխաներ և նորածիններ: