Հրապարակվել էր կնոջ և որսի արգելված տեսակի թռչնի սպանված նկարը. ոստիկանություն

«Դինգո» թիմը ֆեյսբուքյա իր էջում հարղորդում են ներկայացրել հանցագործության մասին՝ հրապարակելով լուսանկար ու նշելով, որ նրանում պատկերված սպանված թռչունը արսի համար արգելված տեսակ է:

«Որսի թռչունը մոխրագույն տառեղ է, որսի համար արգելված տեսակ է: Բացի այն, որ որսի համար արգելված տեսակ է, հիմա նաև որսի «թույլատրված” սեզոն չէ»,-ասվում էր գրառման մեջ:

Ոստիկանությոնից այս մասին հայտնում են.

«Մարտի 29-ին սոցկայքերում հրապարակում էր եղել թռչնի ապօրինի որսի մասին:
Հրապարակման հիման վրա ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստված նյութերով ձեռնարկված միջոցառումներով պարզվել է օգտատիրոջ ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 31-ին, ժամը 20.45-ին, նրա ամուսինը ներկայացել է Վաղարշապատի բաժին և տվել բացատրություն:
Քննությունը շարունակվում է»:

Լուսանկարները՝ Դինգոյի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել