Երևանի պետական համալսարանից տեղեկանում ենք, որ հիմք ընդունելով ՀՀ-ում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը՝ ԵՊՀ-ն թույլ է տալիս այս ընթացքում ուսման վարձերը չվճարած ուսանողներին մասնակցել ուսումնական գործընթացին:
«ԵՊՀ-ն հորդորում է ուսանողներին հնարավորության դեպքում վճարել ուսման վարձը և խուսափել պարտքեր կուտակելուց։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ուսման վարձերի վճարման հետ կապված դժվարություններ ունեցող ուսանողներին չի արգելվի մասնակցել առցանց կազմակերպվող դասընթացներին:
Ավարտական կուրսերի ուսանողներն ուսման վարձերը պետք է վճարեն ավարտական աշխատանքների նախապաշտպանությունից առաջ:
Հիշեցնենք, որ ուսման վարձավճարը կարող եք վճարել առցանց՝ Ձեր բանկի հավելվածը ներբեռնելու, ինչպես նաև «iDram» https://www.idram.am/ վճարային համակարգի օգնությամբ:
Ձեզ ենքներկայացնում ԵՊՀ բանկային վավերապայմանները.
Կազմակերպություն – «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ
Բանկը – «Արդշինբանկ» ՓԲԸ
Հաշվեհամարը (ՀՀ դրամ) – 2470100009060000
Նպատակում նշել – Ուսման վարձ, ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ֆակուլտետը, կուրսը, ուսուցման ձևը (առկա կամ հեռակա)»,-ասվում է հայտարարության մեջ: