Զինծառայողներին հանձնարարված է բացառել շփումները քաղաքացիական ազգաբնակչության հետ․ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ

ՀՀ ՊՆ  մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով ժամկետային զինծառայողները հերթական մեկ արձակուրդի հնարավորություն ունեն՝ ուսումնական փուլից հետո։ Մնացած բոլոր արձակուրդները խրախուսանք են և տրվում են որպես լրացուցիչ արձակուրդ։ Զինծառայողները սահմանված կարգով կստանան պարտադիր արձակուրդը:

Զինծառայողներին հանձնարարված է բացառել շփումները քաղաքացիական ազգաբնակչության հետ ու մասնակցու­թյունը մասսայական միջոցառումներին՝ խնջույք­ներ, տոնակատարություններ, թաղ­ման արարողություններ և այլն, զերծ մնալ հա­մա­ճարակային տեսանկյունից ՀՀ ռիս­կա­­յին տարածքների քաղաքացիների, ինչպես նաև ռիսկային երկրներից վերադարձած ան­ձանց հետ շփումներից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել