Բանկերը, վարկային կազմակերպությունները պատրաստ են վերաձևակերպել քաղաքացիների պարտավորություններն այնպես, որ վարկային բեռը կտրուկ չավելանա. ԿԲ խորհրդի անդամ

Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն այսօր՝ մարտի 20-ին, կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է արտակարգ դրության ժամանակ բանկերի և վարկային կազմակերպությունների աշխատանքին:

«Բանկերի միությունը և վարկային կազմակերպությունների միությունը հանդես եկան հայտարարությամբ, որ բոլոր կազմակերպությունները անհատական մոտեցում են ցուցաբերելու իրենց հաճախորդների հետ կապված: Կան նաև բանկեր և վարկային կազմակերպություններ, որոնք հաղորդագրություն տարածեցին, որ որոշակի ժամկետով՝ 1,2 կամ 3 ամիս ժամկետով հնարավորություն են տալիս իրենց հաճախորդների այդ վճարումները չկատարել: Այսինքն մոտեցումները տարբեր են»,-նշեց նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր անձ պետք է իր հետ կապված խնդրի շուրջ խոսի իր բանկի կամ վարկային կազմակերպության հետ անհատապես:

Նա նաև հավելեց, որ բանկերն ու վարկային կազմակերպություններն այժմ պատրաստ են վերաձևակերպել քաղաքացիների պարտավորություններն այնպես, որ վարկային բեռը կտրուկ չավելանա և այդ հաճախորդների վարկային պատմությունը բացասական չդառնա:

ԿԲ խորհրդի անդամը կոչ արեց այն քաղաքացիներին, որոնք հնարավորություն ունեն այս ժամանակահատվածում կատարել իրենց վարկային պարտավորությունները՝ չհետաձգել դրանք:

Արթուր Ստեփանյանն անդրադարձավ նաև դոլարի կուրսի բարձրացման ու դրամի արժեզրկման հարցին՝ նշելով, որ ՀՀ-ն հավատարիմ է մնալու «լողացող փոխարժեքի» քաղաքականության, բայցև պատարաստ է անբարենպաստ զարգացումների ժամանակ հանգստացնել ֆինանսական շուկան:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել