Varks.am-ը հայտարարություն է արել վարկերի մարման վերաբերյալ

«Հարգելի հաճախորդներ,

ելնելով արտակարգ իրավիճակից՝ «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն որոշում է կայացրել ս.թ. մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը անհատական մոտեցում ցուցաբերել բոլոր այն հաճախորդներին, ովքեր պարտաճանաչ կատարել են կազմակերպության հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները, և ում համար ներկայումս դժվարացել է վարկային պարտավորությունների կատարումը։ Նշված հաճախորդները լրացուցիչ կտեղեկացվեն։

Միևնույն ժամանակ հորդորում ենք եկամուտ ունեցող վարկառուներին կատարել վարկերի մարումները՝ խուսափելով կուտակված վարկային պարտավորությունների հետագա բեռից:

Վարկային պարտավորությունները կատարելու համար կարող եք օգտվել նաև մեր գործընկերների վճարային տերմինալներից՝

 Իդրամ http://vrk.am/dx2h4
 Իզի փեյ http://vrk.am/pguy4
 Թել-սել http://vrk.am/azrzw

Միաժամանակ հիշեցնում ենք, որ վճարային համակարգերով ժամը 21։00-ից հետո կատարված վճարումները համարվելու են ընդունված հաջորդ աշխատանքային օրը։»,-նշել է կազմակերպությունը իր հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել