Ուհան քաղաքում, որը պանդեմիա որակված վարակի էպիկենտրոնն է, կորոնավիրուսի բռնկումից ի վեր առաջին անգամ մարտի 18-ին վարակվածության նոր դեպք չի արձանագրվել:
Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Չինաստանի Հուբեյ նահանգի առողջապահական հանձնաժողովը տեղեկացնում է, որ նահանգում մահերի թիվն ավելացել է 8-ով, իսկ կորոնավիրուսով վարակվածների թիվը Ուհանում 50 հազար 5 է, Հուբեյում՝ 67 հազար 800: