Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին:
Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից։
Հանդիպմանը մասնակցել է նաև Գլխավոր հարկադիր կատարողի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը:
Նախարարը շնորհավորել է Սերգեյ Մեղրյանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ պատասխանատու և բարեփոխումների գործընթացում գտնվող Ծառայությունում:
Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել նաև Դավիթ Բեգինյանին՝ կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեությունում:
Նախարարն ընդգծել է, որ Ծառայությունից սպասելիքները մեծ են և սեղմ ժամկետներում համակարգում տեսանելի բարեփոխումներ իրականացնելու հանձնարարական է տվել: