Վիվա-ՄՏՍ-ն անցել է գործունեության արտակարգ ռեժիմի. մարտի 17-ից սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործելու

«Հարգելի գործընկերներ

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, բաժանորդային սպասարկում իրականացնելու, կապի ռազմավարական ենթակառուցվածքի անխափան գործունեությունն ապահովելու, ինչպես նաև աշխատակիցների առողջության անվտանգության ու նրանց ընտանիքների մասին հոգ տանելու կարևորությունը, Վիվա-ՄՏՍ-ն անցել է գործունեության արտակարգ ռեժիմի:

Վիվա-ՄՏՍ-ի բոլոր այն աշխատակիցները, որոնց աշխատանքի բնույթը չի ենթադրում գրասենյակում անմիջականորեն գտնվելու անհրաժեշտություն, կաշխատեն տնից: Բջջային ցանցի անխափան աշխատանքի վերահսկողությունը կիրականացվի առավել խստացված ռեժիմով:

Սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործելու՝ մարտի 17-ից սկսած: Վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել Մոբիդրամ հավելվածից, Վիվա-ՄՏՍ-ի առցանց վճարման (https://cabinet.mts.am/Epay2/) համակարգից, ինչպես նաև առցանց այլ համակարգերից ու վճարային տերմինալներից:

Հեռախոսահամարի, սակագնային պլանի և այլնի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն կարելի է ստանալ «Իմ Վիվա-ՄՏՍ» բջջային հավելվածի միջոցով՝ ներբեռնելով այն «Google Play»-ից կամ «App Store»-ից: Տեղեկություններ կարելի է ստանալ նաև հրահանգների ցանկի օգնությամբ՝ ուղարկելով *130# հրահանգը:

Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունների և ապրանքատեսակների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները հասանելի են ընկերության պաշտոնական կայքէջում՝ (www.mts.am) և ֆեյսբուքյան էջում՝ (https://www.facebook.com/MTSArmenia): Հարցերի դեպքում, ներառյալ՝ SIM քարտին առնչվող, կարելի է դիմել անձնական նամակով՝ ֆեյսբուքյան մեսենջերով, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով՝ այցելելով կայքէջ կամ` զանգահարել Վիվա-ՄՏՍ-ի թեժ գիծ:

Թեժ գիծն ինչպես միշտ հասանելի կլինի շուրջօրյա: Վիվա-ՄՏՍ-ի հեռախոսահամարներից թեժ գծին կարելի է միանալ` զանգահարելով 111: Ռոումինգում գտնվելիս թեժ գծին միանալու համար ՄՏՍ խմբի ցանցերից անհրաժեշտ է զանգահարել +374 93 297111 հեռախոսահամարին (Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար՝ անվճար): Ֆիքսված և ամպային ծառայությունների համար անհրաժեշտ է զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով:

Բաժանորդներին հասանելի է ՀՀ առողջապահության նախարարության թեժ գծի անվճար՝ 8003 հեռախոսահամարը:

Իրավիճակով պայմանավորված՝ կուտակված և չվճարված պարտքերի պատճառով կապի ծառայությունները չեն կասեցվի, իսկ վճարումը կատարելու ժամկետները կհետաձգվեն մինչև ս.թ. ապրիլի 16-ը:

Հոգ տանենք միմյանց համար, պատվո՛վ հաղթահարենք դժվարությունները:

Շնորհակալություն»,-նշված է օպերատորի հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել