Խուսափեք զեղծարարությունից․ HSBC-ն հայտարարություն է արել

«Հարգելի՛ Հաճախորդ,

Չափազանց կարևորելով մեր հաճախորդների և աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը` Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում HSBC Հայաստանի կողմից կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելող միջոցառումների ցանկը:

· Բանկի բոլոր մասնաճյուղերի և գրասենյակների մուտքերի մոտ տեղադրվել են ախտահանիչ սարքեր

· Բանկի բոլոր տարածքները պարբերաբար օդափոխվում և ախտահանվում են հատուկ նյութերով

· Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող Բանկի բոլոր աշխատակիցներին տրամադրվել են ձեռնոցներ և բժշկական դիմակներ

· Տեղադրվել են հատուկ տեղեկատվական նյութեր վարակի տարածումը կանխարգելող գործողությունների վերաբերյալ խորհուրդներով

· Հետաձգվել կամ չեղարկվել են Բանկի աշխատակիցների բոլոր գործուղումներն արտերկիր

· Հաճախորդների հետ և Բանկի ներսում իրականացվող աշխատանքային հանդիպումները հնարավորության սահմաններում իրականցվում են հեռահար տարբերակով

· Չեղարկվել են Բանկի կողմից նախատեսված մարդաշատ միջոցառումները

· Բանկի տարբեր մասնաճյուղերում նույն աշխատաժամեր սահմանելու նպատակով` Բանկի «Հանրապետության Հրապարակ» մասնաճյուղն այլևս չի աշխատում երկարացված ռեժիմով և փակվում է 17։00-ին։ «Դալմա» մասնաճյուղը չի գործում «Դալմա Գարդեն Մոլի» փակ լինելու պատճառով:

Օգտվեք հեռահար բանկային ծառայություններից

Ցանկանում ենք ևս մեկ անգամ շեշտել, որ վարակի տարածումը կանխարգելող լավագույն միջոցը մարդաշատ վայրերից խուսափելն է: Այս կապակցությամբ հորդորում ենք հնարվորինս խուսափել Բանկի մասնաճյուղեր այցելելուց և փոխարենը օգտվել հեռահար ծառայություններից`

– Մոբայլ բանկինգ

– Ինտերնետ բանկինգ

– Հեռախոսային բանկային ծառայություն

Ծանոթացեք մեր բանկոմատների ցանկին այստեղ։

Եթե այնուամենայնիվ ստիպված եք այցելել Բանկի մասնաճյուղ, խնդրում ենք պահպանել հետևյալ կանոնները`

· Այցելել Բանկ առանց ուղեկցության

· Պահպանել նվազագույնը 1 մետր տարածություն այլ հաճախորդներից և Բանկի աշխատակիցներից

· Մասնաճյուղ մտնելիս և դուրս գալիս օգտվել ախտահանիչ սարքերից

Խուսափեք զեղծարարությունից

Ուշադրություն. Հնարավոր է, որ որոշ հանցագործներ, օգտվելով ստեղծված իրավիճակից, փորձեն Ձեզ ներքաշել զեղծարարության մեջ` առաջարկելով աջակցել Ձեզ կատարել անհապաղ փոխանցումներ կամ գործարքներ, ինչի արդյունքում Դուք կարող եք դառնալ զեղծարարության զոհ և կրել ֆինանսական կորուստներ: Ցանկանում ենք հիշեցնել, որ HSBC Հայաստանի աշխատակիցները երբևէ Ձեզանից չեն պահանջի Ձեր վարկային քարտի ամբողջական գաղտնաբառը, վարկային քարտի քարտապանի նույնականացման համարը (CVV), ինտերնետային ծառայության գաղտնաբառը կամ ինտերնետային ծառայության անվտանգության սարքի կողմից գեներացված ծածկագիրը։

Եթե Դուք կասկածում եք զեղծարարության հնարավոր փորձի վերաբերյալ, խնդրում ենք կապ հաստատել Բանկի հետ։

Դիմեք մեզ Ձեր ֆինանսական հարցերը քննարկելու համար

Մենք ուշադիր հետևում ենք COVID-19 վարակի տարածման շուրջ ստեղծված իրավիճակին և հաշվի ենք առնում մեր մի շարք հաճախորդների` հատկապես տնտեսության որոշ հատվածներում գործող հաճախորդների վրա դրա հնարավոր ազդեցությունը:

Բոլոր այն հաճախորդները, ովքեր ունեն խորհրդատվության/աջակցության կարիք կարող են զանգահարել +374 60 655 000 հեռախոսահամարով կամ դիմել իրենց վարկային մենեջերին (կորպորատիվ հաճախորդների դեպքում):

Մենք տեղյակ ենք, որ մեր հաճախորդների հանգամանքները տարբեր են, և հետևաբար յուրաքանչյուրին կցուցաբերվի անհատական մոտեցում:

Կարևորելով մեր հաճախորդներին և նրանց կարիքները՝ մենք շարունակելու ենք հետևել իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն:

Հարգանքով՝

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ»,-նշված է բանկի հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել