Հունվար ամսվա համեմատ գործարքների 51.5%-ով աճ է գրանցվել անշարժ գույքի շուկայում

2020 թվականի փետրվարին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 16’432 գործարք, որը 2020 թվականի հունվար ամսվա համեմատ աճել է 51.5%-ով, իսկ 2019 թվականի փետրվար ամսվա համեմատ՝ 24.3 %-ով:

Այս մասին տեղեկացնում են Կադաստրի կոմիտեից։

Երևան քաղաքում 2020 թվականի փետրվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2020 թվականի հունվար ամսվա համեմատ՝ աճել է 1.1 %-ով, իսկ 2019 թվականի փետրվար ամսվա համեմատ՝ 16.5 %-ով:

Մարզերի քաղաքներում 2020 թվականի փետրվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2020 թվականի հունվար ամսվա համեմատ աճել է 0.9 %-ով, իսկ 2019 թվականի փետրվարի համեմատ՝ 6.8%-ով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել