Տնային կալանքի տակ գտնվող պատգամավորը մեծ «ախորժակ» ունի

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի քննչական մարմինների կողմից մեղադրանք է առաջադրվել Տուլայի մարզային դումայի պատգամավորի նկատմամբ ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով (խարդախություն` կատարված առանձնապես խոշոր չափերով) նախատեսված հանցագործություն կատարելու մեջ:

Քննության վարկածով 2009թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին նշված պատգամավորը, հանդիսանալով հաշմանդամների համառուսաստանյան միության Տուլայի տարածաշրջանային կազմակերպության նախագահ, յուրացրել է հինգ միլիոն ռուբլի (մոտ 165.000 ԱՄՆ դոլար):

Պատգամավորի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք: Գործի նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել