Այս պահի դրությամբ ունենք 18 հաստատված դեպք, որից 11-ը Էջմիածին քաղաքի դեպքով․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Այս պահի դրությամբ ունենք 18 հաստատված դեպք, որից 11-ը Էջմիածին քաղաքի դեպքով, իսկ 1-ը` մարտի 1-ին ախտորոշված պացիենտի կոնտակտն է: Բոլոր նոր 3 դեպքերը եղել են մեկուսացված և մեր հսկողության տակ:

Ունենք նաև լավ լուր. մարտի 1-ին ախտորոշված պացիենտի այսօրվա տեստավորումը բացասական արդյունք է ցույց տվել, այսինքն նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել: Վաղը ևս մեկ բացասական արդյունք ստանալուց հետո, նա դուրս կգրվի հիվանդանոցից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել