Իմ ու Աննայի թեստի պատասխանը բացասական է․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ արդեն իսկ ստացել են իր և Աննա Հակոբյանի թեստերի պատասխանները․ «Իմ ու Աննայի թեստի պատասխանը՝ բացասական: Մենք կարողացել ենք խուսափել կորոնավիրուսից»:

Վարչապետը հայտնել է նաև, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի:

Նիկոլ Փաշինայնը  ընդգծեց, որ բոլոր նոր վարակվածները նույն շրջանակից են, այսինքն 18 վարակվածներից 11-ը հայտնի նշանդրեքի մասնակիցներից են: Վարչապետը նշեց, որ լավ լուր էլ ունեն. Դա այն է, որ առաջին վարակվածը, որի մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել էր մարտի 1-ին, հերթական թեստը բացասական է եղել: Նա ևս մեկ թեստ կհանձնի և եթե դա նույնպես բացասական լինի, նա տուն կգնա:

«Ռիսկի գոտում գտնվող մարդ չունենք, որովհետև մեր հաստատված դեպքերը մինչև 51 տարեկան են, իսկ պրակտիկան ցույց է տալիս, որ 100 տոկոսով բուժում պետք է ունենանք: Գիտեմ, որ շատ քաղաքացիներ առողջապահության նախարարության հորդորներին հեևելով շաբաթ կիրակին անց են կացնում ընտանեկան միջավայրում: Մենք նույնպես այդպես ենք վարվում: Յուրաքանչյուրիս պատասխանատվությունը շատ կարևոր է հետագա պրոբլեմները կանխելու համար»,-նշեց վարչապետը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2232443613729556/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել