Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից տնտեսվարողի հետ տարված բանակցությունների արդյունքում այսօր ապամոնտաժվեց Հանրապետության հրապարակին կից՝ Վազգեն Սարգսյան փողոցում տեղադրված տաղավարը: Այս մասին հայտնում են վարչական շրջանի մամուլի ծառայությունից։
Նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել միջոցներ ձեռնարկելու` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը (մայթը) ազատելու համար, ինչի արդյունքում տնտեսվարողի հետ իրականացված համագործակցությունը ունեցավ իր դրական արդյունքը:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2020/03/89375690_2991799987531721_2046605105418993664_n.jpg)