Ինչո˚ւ են կալանավորել Ռոբերտին

Երևան քաղաքում գրանցված բնակիչ Ռոբերտ Հովսեփյանն անցյալ տարի օգոստոսի 8-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Նաիրա Գևորգյանին պատկանող, Երևան քաղաքում գտնվող բնակարանի խոհանոցի պատուհանը, ապա ապօրինի մուտք գործել այդ բնակարանը: Նա բնակարանից գաղտնի հափշտակել է Նաիրա Գևորգյանին պատկանող զգալի չափի` 230.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության արծաթյա զարդեր, բիժուտերիա և «Ասուս» տեսակի նեթբուք համակարգիչ:

Գործով իրեղեն ապացույց է ճանաչվել «Ասուս» տեսակի նեթբուք համակարգիչը: Այն փաթեթավորված և կնքված վիճակում հանձնվել է դատավորին:

29-ամյա Ռոբերտ Հովսեփյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել