Ի՞նչ էր խնդրել «ոսկե ձկնիկից»

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առվնում նախկինում դատվածություն չունեցող Օգսեն Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. աշնանն Արարատի մարզի Արևաբույր գյուղի տարածքում ձկնորսության ժամանակ նկատել է, որ Հրազդան գետի վրայով անցնում է «ՀՋԿ» ՓԲԸ-ի «Կենտրոն-Արևմտյան» տարածքային մասնաճյուղին պատկանող «Գայ-Հայկաշեն-Մխչյան» ջրագծի չգործող խողովակաշարն ու որոշել գողանալ այդ խողովակաշարից: Իրականացնելով իր հանցավոր դիտավորությունը` 2011թ. նոյեմբեր ամսվա սկզբին, դեկտեմբեր ամսվա կեսին և 2012թ. մարտ ամսվա կեսին ու վերջին` գործով չպարզված օրերին, վարձելով բանվոր, տրակտոր, կցորդիչով բեռնատար ու վերամբարձ կռունկ, դրանց վարորդներին ու բանվորին հավաստիացնելով, որ աճուրդային կարգով խողովակները գնած լինելով, դրանք արդեն իրենն են, դրանք ապամոնտաժել է և միասնական հանցավոր մտադրությամբ, գողության եղանակով հափշտակել Արարատի մարզի Արևաբույր, Նորամարգ և Սիփանիկ գյուղերի տարածքով անցնող վերը նշված խողովակաշարի մի մասը` առանձնապես խոշոր չափերի` 4.375.500 դրամ ընդհանուր արժողության 1500 գծամետր 530մմ տրամագծով խողովակները:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Գործով մեղադրանքը պաշտպանվում է Արարատի մարզի դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել