ՊԵԿ-ի ապացույցները պատշա՞ճ չէին

ՀՀ ԿԱ ՊԵԿ Կոտայքի ՏՀՏ հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Մաքս Կոնցեռն» ՍՊԸ` պատասխանողից հօգուտ պետական բյուջեի 8.000.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին։

09.07.2009թ.-ին «Մաքս Կոնցեռն» ՍՊ ընկերության և «Ալմաքար» ՍՊ ընկերության միջև կնքվել է վարձակալության պայմանագիր, որով պատասխանատու կողմը «Ալմաքար» ՍՊ ընկերության յուրաքանչյուր ամիս պետք է վճարի 720 000 դրամ, որպես վարձավճար։
26.08.2011թ. Կոտայքի ՏՀՏ և «Ալմաքար» ՍՊ ընկերության միջև կնքվել է պահանջի իրավունքի զիջելու մասին պայմանագիր։ Սույն պայմանագրով Ցեդենտը` «Ալմաքար» ՍՊԸ, Ցեսիոնարին` Կոտայքի ՏՀՏ է զիջում, իսկ Ցեսիոնարին ընդունում է «Մաքս Կոնցեռն» ՍՊ ընկերության նկատմամբ որպես պարտատիրոջ ունեցած 8 000 000 դրամի պահանջի իրավունքը, որն առաջացել է Ցեդենդի և պարտապանի միջև 09.07.2009թ. կնքված վարձակալության պայմանագրի հիման վրա։

03.08.2012թ. Կոտայքի ՏՀՏ ներկայացուցիչ Հովհաննես Ղազարյանը դիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, համաձայն որի «Մաքս Կոնցեռն» ՍՊ ընկերության կողմից վճարվել է 7.200.000 դրամը, ուստի իրենք պահանջը պնդում են 800.000 դրամ բռնագանձելու մասով։

Սույն գործով դատարանը գտավ, որ գումարի բռնագանձման հիմքում դրված պարտավորության չափի վերաբերյալ ապացույցները հայցը հիմնավորելու տեսանկյունից պատշաճ չեն և դրանցով գումարի բռնագանձման պահանջը ենթակա է մերժման։

Սույն գործի քննությունը շարունակվում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել