Ինչո՞ւ է ծեծի ենթարկվել Վերգուշը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ա. Ղալաչյանի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2010թ. նոյեմբերի 16-ի գիշերը Լոռու մարզի Արջուտ գյուղ է կանչել իր որդիներ` Յ. Ղալաչյանին և Ա. Մայիլյանին` ջերմոցի կաթսան կարգավորելու համար: Գիշերվա ուշ ժամին իր ամառանոցի հարևանությամբ ապրող Ռոբերտ Մանուկյանից պարզաբանումներ ստանալու համար իր տղաների հետ գնացել է նրանց տուն և ջուր անցկացնելու հարցի վերաբերյալ վիճել են, ծեծի է ենթարկել Վերգուշ Խաչատրյանին, խանգարել նրանց գիշերային անդորրը, քարերով հարվածել են նրանց դարպասին, տվել հայհոյանքներ:

Յ. Ղալաչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 17-11-10թ. հոր` Ա. Ղալաչյանի հետ վիճաբանել է Վերգուշ Խաչատրյանի և Ռոբերտ Մանուկյանի հետ, ծեծի են ենթարկել Վերգուշ Խաչատրյանին, քարերով հարվածել են Մանուկյանի տան դարպասներին:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Մեղադրանքը դատարանում Լոռու մարզի դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել