Ձյան տեսքով տեղումներ կլինեն․ ջերմաստիճանն այսօրվանից կնվազի 18-20 աստիճանով

Արտակարգ իրավիճակներից տեղեկանում ենք, որ փետրվարի 8-ի երեկոյան ժամերից մինչև փետրվարի 9-ի առավոտ հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով։

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 8-ին կեսօրից հետո, 9-ին շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 8-ի երեկոյան ժամերից բոլոր մարզերում ձյան տեսքով։ Փետրվարի 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-11-ին աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին սպասվում են տեղումներ, 8-ի երեկոյան ժամերին և 9-ին ձյան տեսքով։

Փետրվարի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել