Նիդեռլանդներից ուղարկված ծրարների մեջ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ

Փետրվարի 5-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն վարչության, ԱԱԾ և ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Նորագավիթի 1-ին փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին Նոր Խարբերդի 36-ամյա մի բնակչի։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է Նիդեռլանդների Թագավորությունից փոստով ստացված երկու ծրար․ բացիկների մեջ քողարկված էր մուգ շագանակագույն հաշիշանման կոշտ զանգված։

Նշանակվել են փորձաքննություններ։

Կատարվում է նախաքննություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել