Ի՞նչ կենսագրություն ունի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը

Ազգային անվտանգության ծառայության կողմից փետրվարի 5-ին ձերբակալվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը:

ԱԱԾ հայտարարության մեջ նշվում է, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով  2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։

ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել, նրանցից երեքը՝ այդ թվում հիշյալ կոմիտեի նախագահը, ձերբակալվել են, ընդ որում կաշառք ստացած պաշտոնյան որպես կասկածյալ հարցաքննվելուց խոստովանել է հանցագործության կատարումը: Նախաքննությունը շարունակվում է։

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը:

Վահագն Վերմիշյանը ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 15-ին Ստեփանավանում:

Կրթություն
1981-1989թթ. – Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետ
1986 թ. – «Հայպետնախագիծ» ինստիտուտի N 3 արվեստանոց` ճարտարապետ
1989-1991թթ.- Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետ
1993 թ. – «VeK SPb» ճարտարապետական գրասենյակի հիմնադիր` Սանկտ-Պետերբուրգ այնուհետև Մոսկվայում գրանցվել է «VEK Group» գլխավոր գրասենյակը
2013-2014թթ. – «Ավտոդորպրոեկտ» ( ГУП МО МОДЦ) ձեռնարկության մասնաճյուղի տնօրեն` ՌԴ
2014-2017թթ. – ՌԴ Օրյոլ մարզի գլխավոր ճարտարապետ
2017-2018թթ. – Երևանի քաղաքապետի խորհրդական
2019թ. մարտի 21-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ:

Այլ տվյալներ
1983-1985թթ. – ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
25 տարվա ընթացքում նրա ղեկավարած ընկերությունների խումբն իրականացրել է ավելի քան 250 ճարտարապետական նախագծեր Հայաստանում ԱՊՀ և Պարսից ծոցի երկրներում Աֆրիկայում տարբեր ժամանակահատվածներում ներկայացուցչություններ է ունեցել Երևանում Դուբայում Շանհայում Խարթումում Լյուբլյանայում:
Նախագծերից են` «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի առաջին և երկրորդ տերմինալների նախագիծը Սոչիի ծովային նավահանգիստն իր մերձափնյա ենթակառուցվածքներով մարզական բազմաֆունկցիոնալ համալիր Աստրախանում Երևանի կրկեսը առևտրի բազմաթիվ կենտրոններ։ Մասնակցել է ԱՄԷ-ում և Սուդանում քաղաքների նախագծերի մշակման աշխատանքներին:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել