Ինչո՞ւ են ոստիկանները կանգնեցրել գազելի վարորդին

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվել նախկինում դատված Հարություն Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ նոյեմբերի 7-ին իր անձնական օգտագործման «Գազել» մակնիշի ավտոմեքենայով Իջևան քաղաքից Շիրակի մարզի Ղուլիջան գյուղ առանց համպատասխան փաստաթղթերի 2.4խմ տարբեր տեսակի, 35-45սմ երկարությամբ, փայտանյութ տեղափոխելու ժամանակ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում իրեն կանգնեցրած ոստիկաններին ներկայացրել է ուղեբեռին չհամապատասխանող իր կողմից կեղծված թիվ 00221 անդորրագիրը և թիվ 3083324142 հաշիվ ֆակտուրան:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Դատարանում գործով մեղադրանքը պաշտպանվում է Տավուշի մարզի դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել