«Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ն չի խախտում աշխատաժամանակի ռեժիմը

«Օրանժ Արմենիա» ՓԲ ընկերությունը 25.04.2012թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` նախարարության 06.12.2011թ. «վարչական ակտն անփոփոխ թողնելու վերաբերյալ» թիվ 22/25108-11 որոշումը՝ թիվ 396 ստուգման ակտի մասով անվավեր ճանաչելու, պատասխանողին` հայցվորի` թիվ 396 ստուգման ակտի վերացման մասին բողոքը վարույթ ընդունել և ըստ էության քննել պարտավորեցնելու պահանջնների մասին։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2011թ. օգոստոսի 3-ի թիվ 396 հանձնարարագրով հանձնարարվել է ՀՀ աշխատանքի պետական տեսչության Երևանի տարածքային կենտրոնին «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում իրականացնել ծրագրային ստուգում։
Ստուգման արդյունքների հիման վրա 07.10.2011թ.-ին կազմվել է թիվ 396 ստուգման ակտը, համաձայն որի` «Օրանժ Արմենիա» ՓԲ ընկերությունը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ Կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի թիվ 1471-Ն որոշման, 147-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի մինչև 2010թ. օգոստոսի 7-ը գործող խմբագրության 184-րդ հոդվածի պահանջները։

Հայցվոր ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դութուան 2011թ. նոյեմբերի 28-ին վերադասության կարգով ներկայացրել է գանգատ՝ ՀՀ աշխատանքի պետական տեսչության Երևանի տարածքային կենտրոնի 07.10.2011թ.-ի թիվ 396 ստուգման ակտը մասնակի անվավեր ճանաչելու մասին։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 06.12.2011 թ-ի թիվ 22/25108-11 որոշմամբ »Օրանժ Արմենիա« ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Բրունո Դութուայի 2011 թ.-ի նոյեմբերի 28-ի՝ ՀՀ Աշխատանքի պետական տեսչության Երևանի տարածքային կենտրոնի պետի 07.10.2011թ.-ի թիվ 396 ստուգման ակտը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին բողոք-գանգատը մերժվել է։

Դատարանը եզրահանգել է, որ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարչական ակտն անփոփոխ թողնելու վերաբերյալ» 06.12.2011թ. թիվ 22/25108-11 որոշումը` թիվ 396 ստուգման ակտի մասով, կայացվել է «Հայաստանի Հանրապետությունուն ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի պահանջների խախտումով, այդ թվում` դրա սխալ մեկնաբանության արդյունքում, հետևաբար նշված օրենքների խախտմամբ ընդունված վարչական ակտն ընդունելու պահից անվավեր` ոչ իրավաչափ վարչական ակտ է, ուստի հայցվորի պահանջը հիմնավոր է և ենթակա բավարարման։

Վարչական դատարանն իր վճռով որոշեց պարտավորեցնել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը վարույթ ընդունել և ըստ էության քննել 07.10.2011թ. թիվ 396 ստուգման ակտի վերացման մասին «Օրանժ Արմենիա» ՓԲ ընեկության բողոքը։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սույն գործը ներկայումս վիճարկում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել