Կենսաթոշակի անցնելու օրվանից անձը զրկվում է անաշխատունակության կորստով պայմանավորված վնասի փոխհատուցումից

Հայցվոր Հայկ Հ-ն դիմելով դատարան հայտնել է, որ 1958-1998թթ. աշխատել է «Առևտրասարքավորում» ԱՍ» ԲԲԸ-ում որպես ֆրեզող բանվոր։ 1971թ. աշխատանքի վայրում դժբախտ դեպքի հետևանքով վնասել է աչքը։ Աշխատունակության կորուստը նշանակվել է 60 տոկոս, որի համար նշանակվել է վնասի փոխհատուցում։

Համաձայն Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 10.11.2005թ. թիվ 2-994, 21.02.2008թ. թիվ ԵԷԴ/0258/02/08 և 18.08.2009թ. թիվ ԵԷԴ/0659/02/09 վճիռների` նրան, որպես վնասի փոխհատուցում վճարվել է համապատասխանաբար` 42600, 84000 և 145600 ՀՀ դրամ, ինչպես նաև պարբերաբար ստացել է փոխհատուցում, որը վերջին անգամ ստացել է 2010թ. դեկտեմբերի 28-ին ` 50.000 ՀՀ դրամ։

Համաձայն հայցվոր Հայկ Ա-ի դատաքննությամբ տրված ցուցմունքի` դատարանը փաստել է, որ վերջինս կենսաթոշակի է անցել 63 տարեկան հասակում։

Դատարանը գտել է, որ հայցվոր Հայկ Ա-ի 63 տարեկանում կենսաթոշակի անցնելու օրվանից արդեն իսկ վերացած են եղել անաշխատունակության կորստով վնասի փոխհատուցման հիմքերը, ինչը և հիմք է հանդիսանում հայցը ամբողջությամբ մերժելու համար։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել