Կառավարությունը առաջարկում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնել:
Նախագծով նախատեսվում է վավերացնել 2018թ. նոյեմբերի 1-ին ստորագրված համաձայնագիրը:
Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով նախատեսվում է դիմել ՀՀ սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարանի կողմից՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Սահմանադրական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ կնշանակվի ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: