Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելը կառաջացնի տուգանք

Կառավարությունը առաջարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարել:

Նախագծով նախատեսվում է, որ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից նախատեսված հայտարարագրերը սահմանված ժամկետները լրանալուց հետո 30 օրվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրավոր  ծանուցման հիման վրա չներկայացնելը կառաջացնի տուգանքի նշանակում 200 հազար դրամի չափով:

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելը մինչև կարգապահական վարույթ հարուցած մարմնի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ դիմելը կառաջացնի տուգանքի նշանակում 200 հազար դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել