Տորոնտոյի ֆոնդային բորսան որոշում է կայացրել 2020թ. փետրվարի 5-ից «Լիդիան» ընկերությանը բորսայի ցուցակներից հեռացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Հայկական բնապահպանական ճակատը։
Մինչ այդ ընկերության արժեթղթերի վաճառքը նույնպես դադարեցված է:
«Սա շատ կարևոր արդյունք է, որին հասել ենք բոլորիս միասնական ջանքերով: Հատկապես կարևոր դեր ունի արդեն 1,5 տարի Ամուլսար լեռան գագաթը տանող ճանապարհների շրջափակումն և Ջերմուկ համայնքի հստակ դիրքորոշումն ընդդեմ հանքի»,-նշված է ՀԲՃ-ի հայտարարության մեջ: