Սևանա լճի ափամերձ հողամասերից կապամոնտաժվեն գոյություն ունեցող շինությունները

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքապետի 2012 թվականի հունիսի 21-ի թիվ 239-Ա, ինչպես նաև 2012 թվականի հունիսի 25-ի թիվ 248-Ա որոշումների համաձայն` X ՍՊ ընկերության տնօրենին առաջարկվել է Սևանի լճի ափամերձ գոտում գտնվող, ընկերության կողմից ապօրինի օգտագործվող, համապատասխանաբար 6.0 և 1.0 հա հողամասերից յոթնօրյա ժամկետում ապամոնտաժել մետաղական ցանկապատերը և գոյություն ունեցող շինությունները, ազատել հողամասերը և դրանք վերադարձնել ՙՍևան ազգային պարկ՚ ՊՈԱ կազմակերպությանը: 

Հողամասերը, հատկացված ժամկետում, X ՍՊ ընկերության կողմից չեն ազատվել: 

Այդ պատճառով ապամոնտաժման աշխատանքների կատարման նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքապետի ՙՍևանի կոմունալ տնտեսություն՚ ԲԲ ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որի շրջանակներում կատարվել են շինությունների և ցանկապատերի հարկադիր ապամոնտաժման աշխատանքները: Դատարանը վճռեց X ՍՊ ընկերությունից հօգուտ Սևան համայնքի բյուջե բռնագանձել 798.000 /յոթ հարյուր իննսունութ հազար/ ՀՀ դրամ գումար` որպես կատարված աշխատանքի ծախսերի փոխհատուցման գումար: 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել