Հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատաuխանատվությունից, եթե նա հաշտվել է տուժողի հետ եւ հատուցել կամ այլ կերպ հարթել է նրան պատճառած վնասը:
Սակայն այս նորմը կիրառվում է այն դեպքում, երբ անձը կատարել է ոչ մեծ ծանրության հանցանք:
Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար ՀՀ քրեական oրենuգրքով նախատեuված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեuված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպեu նաեւ անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար uույն oրենuգրքով նախատեuված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը:
Աղբյուրը` Իրավաբան.net