Վերջին 2 օրերին բժշկական կենտրոններ դիմել են պայթուցիկներից տուժած 52 անձ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ՖԲ հաշվում գրել է.

«Չեմ ցանկանում մեր բոլորի տոնը փչացնել, բայց ստիպված եմ տարածել այս տեղեկատվությունը և կրկին կոչ անել իսպառ հրաժարվել կենցաղային պայթուցիկներից։

Վերջին 2 օրերին Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոններ դիմել են պայթուցիկներից/հրավառություններից տուժած 52 անձ, այդ թվում.

➢ 8 (15%) երեխա (7-14 տարեկան), 7 (13%) դեռահաս (15-17 տարեկան) և 37 (72%) մեծահասակ (18 տարեկան և բարձր),

➢ 49 դեպքում տուժածները ստացել են դաստակի և նախադաստակի տարբեր տեսակի վնասվածքներ։

Հ.Գ. նկարում 10 ամյա երեխայի երկու մատի դիստալ ֆալանգների ջնջխման ռենտգեն նկարն է, որը տեղի է ունեցել ամանորյա գիշերը։

Հ.Հ.Գ. պայթուցիկների վաճառքի և հրավառությունների սահմանափակումների օրինագծերը արդեն դրված են շրջանառության մեջ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել