Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Սամվել Ա.-ի և Ժիրայր Բ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Սամվել Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նա 2012թ սեպտեմբերի 19-ին`ժամը 15:00–ի սահմաններում, Երևան քաղաքի Գր. Լուսավորիչ 13 ա հասցեում գտնվող ՌԴ դեսպանատան շենքի մոտ հյուպատոսարանի ընդունելության կարգի հետ կապված հարցերի շուրջ վիճաբանել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ԱԱԾ ԴՆՊ վարչության աշխատակից Արթուր Ա.-ի հետ, որի ընրացթում տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես նաև չենթարկվելով վերջինիս հայհոյանքները դադարեցնելու և իրեն կարգի հրավիրելու վերաբերյաղ օրինական պահանջներին` կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով ձեռքերով հարվածել է Արթուր Ա.-ին:
Ժիրայր Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նույն օրը` նույն ժամին, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ԱԱԾ ԴՆՊ վարչության աշխատակից Արթուր Ա.-ի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու՝ Ժիրայր Բ.-ի ազգական Սամվել Ա.-ի կողմից հասարակական կարգի խախտումը դադարեցնելու հետ կապված, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով ձեռքերով հարվածել է Արթուր Ա.-ին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք ձախ ճակատաքունքային շրջանի արյունազեղման ձևով:
Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործով մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net