Յուրի Գ.-ն ունեցել է կոշիկի արհեստանոց, որտեղ պահել է ընտանի կենդանիներ: 2018 թվականին Նշված կենդանիներին սիրելու պատրվակով, այդտեղ է հյուրընկալել մանկահասակ 11-ամյա Մարիաննա Վ.-ին և 11-ամյա Էլեն Մ.-ին, նրանց հետ ձևավորել մտերիմ հարաբերություններ՝ վերջիններիս նկատմամբ կատարելով անառակաբարո գործողություններ:
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Օգտվելով վերջինիս հետ կատարվող գործողությունների բնույթն ու կենսաբանական նշանակությունը չգիտակցելու հանգամանքից և տվյալ իրադրությունում պաշտպանական գործողությունների դիմելու, դիմադրություն ցույց տալու անկարողությունից, այսինքն՝ հոգեբանական անօգնական վիճակից, իր համար ակնհայտ 12 տարին չլրացած, մանկահասակ Մարիաննա Վ.-ի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ՝ անպարկեշտ ձևով հպվելով նրա մարմնի տարբեր մասերին, այն է՝ նստեցրել է իր գիրկը, ձեռքը հագուստից ներս մտցնելով փաղաքշել է մարմինը, այնուհետև ոտքերը շոյելով ձեռքը տարել է դեպի գոտկատեղ, երկու անգամ հաբուրելով այտերը ասել է. «Լավն ես, սիրուն ես, լավ աղջիկ ես»։
Դրանից հետո Էլեն Մ.-ն այցելել է Յուրի Գ.-ն կատարել է անառակաբարո գործողություններ՝ անպարկեշտ ձևով հպվելով նրա մարմնի տարբեր մասերին, այն է՝ ներսից կողպելով դուռը, նստել է աթոռին՝ Էլեն Մ.-ին նստեցնելով ծնկներին, ձեռքերով գրկել և իջեցնելով վերջինիս վերարկուի շղթան սվիտերի վրայից շոյել է մեջքը, ապա տաբատի վրայից՝ հետույքը, այնուհետև կրկին հագուստի վրայից ձեռքով շոյել է նրա սեռական օրգանը՝ միաժամանակ համբուրելով այտը և լեզվով շուրթերը:
Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Վահե Միսակյանին:
Յուրա Գ.-ին մեղադրանք է առաջադրվել: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: