Երևանի քաղաքապետարանն ընկերության կողմից 2 բազմաֆունկցիոնալ ԿԱՄԱԶ է նվեր ստացել

«Բյուրեղ Բնակելի Թաղամաս» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 17․12․2019 թ․ կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ստացել է երկու բազմաֆունկցիոնալ ԿԱՄԱԶ ավտոմեքենա: Պայմանագրով նախատեսվում է ընդհանուր հինգ այդպիսի ավտոմեքենաների նվիրաբերություն։

Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանից․

«Այս մեքենաները, միանալով արդեն առկա մեքենաներին, կծառայեն քաղաքում ձյան մաքրման գործին: Ամռան ամիսներին այս մեքենաները կշահագործվեն որպես ջրցաններ։ Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել