Սուրենյանը և «Հիդրոմետ»-ը՝ առաջիկա օրերի եղանակային տեսության մասին

«Այս օրերի համար ռեկորդային բարձր ջերմաստիճան ունենք Արարատյան դաշտում։ Ժամը 13։00 դրությամբ Ուրցաձորում և Արարատում +15 աստիճան է, շատ տաք է նաև Արենիում +16 աստիճան, Երևանում +11․․․+12 աստիճան է»,-այս մասին հայտնում  է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 28-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 8-10, 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին հնարավոր է, 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել