Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ԵՊՀ-ից բերման ենթարկելու կապակցությամբ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել։
Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Դավիթ Ափոյանը անդրադառնալով իրեն բերման ենթարկելու դեպքին նշել էր, որ իր փաստաբանի հետ բողոքարկելու է իրեն բերման ենթարկելու օրինականությունը :
Հիշեցնենք,որ երեկ ԵՊՀ ուսխորհրդի նախագահը բերման էր ենթարկվել: