Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նախատեսվում է, որ ռազմական ոստիկանությունն օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակներում իրավունք կունենա իրականացնել հեռախոսային խոսակցությունների վերահսկում:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեմ պայքարի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում անվտանգության ապահովման նպատակով արտաքին սպառնալիքների և արդի մարտահրավերների վերաբերյալ կանխարգելիչ բնույթի հետախուզական տեղեկությունների ձեռքբերման արդյունավետությունը:
Նշենք, որ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծ, որով նախատեսվում է ոստիկանությանը թույլատրել գաղտնալսել հեռախոսային խոսակցությունները: