Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ դեկտեմբերի 20-ին, աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգ քաղաքում է և մասնակցում է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին:
Հայաստանի վարչապետը մասնակցում է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի նեղ և ընդլայնված ձևաչափերով հանդիպումներին: Նախատեսվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում և հայտարարություն զանգվածային լրատվության միջոցների համար:
Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/558340621629450/