Նիկոլ Փաշինյանը՝ Wizz Air-ի առաջին հայաստանյան թռիչքների մասին

Հունգարական Wizz Air ավիաընկերության մուտքը Հայաստան նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Wizz Air-ի առաջին հայաստանյան թռիչքը նախատեսվում է 2020 թվականի մարտին:

«Wizz Air ավիաընկերությունը նույնպես հայտարարեց Հայաստանի ավիափոխադրումների շուկա մուտք գործելու մասին՝ Երևան-Վիեննա-Երևան եւ Երևան-Վիլնյուս-Երևան ուղղություններով: Սա կարևոր իրադարձություն է, որ նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին»,-գրել է Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել