Ոստիկանության հայտարարությունը՝ 34 հազար դրամ կազմող տաքսու կտրոնի մասին

Դեկտեմբերի 12-ին սոցցանցերում հրապարակում էր արվել, ըստ որի` «Աէրոպորտ սերվիս» տաքսի ծառայության վարորդներից մեկը գերմանացի զբոսաշրջիկին «Զվարթնոց»օդանավակայանից Հանրապետության հրապարակ հասցնելու դիմաց ստացել է 34.000 դրամ` ներկայացնելով համապատասխան կտրոն։ Հրապարակման հիման վրա ոստիկանության «Զբարթնոց»օդանավակայանի գծային բաժնում սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց։

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ զբոսաշրջիկին Հանրապետության հրապարակ տարած անձը անհատ տաքսու վարորդ է։ 38-ամյա տղամարդը ոստիկանության «Զվարթնոց»օդանավակայանի գծային բաժնում տվել է բացատրություն։ Հանգամանքները պարզվում են։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հայտարարություն էր տարածել, անդրադառնալով 34 հազար դրամ կազմող տաքսու կտրոնին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան ժամանած գերմանացի մի քաղաքացու Զվարթնոց օդանավակայանից Մարրիոթ բերելու համար տաքսու վարորդը վերցրել էր 34 հազար դրամ:

Կտրոնի լուսանկարը՝ Suren Aghasi Manukyan-ի էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել