Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառավարության հավանությանն է ներկայացրել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին նախագիծը:
Առաջարկվում է հնարավորություն տալ 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից:
Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, ներկայացնելով հետևյալ դիտարկումը, որ նպատակահարմար չէ խրախուսական համարվող օրենքի գործողության ժամկետի հետագա երկարաձգումը այն նույն պայմաններով, որոնք այս պահին գործում են օրենքում: