Մոսկվայում ամբաստանյալը դատարանից առաստաղի անցքով փախչելու փորձ է կատարել

Մոսկվայի դատարաններից մեկում ամբաստանյալը, որը մեղադրվում է քրոջ սպանության համար, փորձել է փախուստի դիմել՝ դատարանի առաստաղի միջոցով:  Այս մասին հայտնում է Life.ru-ն։

3 դատական կարգադրիչները մի քանի րոպե փորձել են վերջինիս դուրս հանել առաստաղի անցքից՝ բռնելով նրա ոտքից։

Փախչողին վախեցրել են շոկերով, որից հետո վերջինս համաձայնել է իջնել և խնդրել է կարգադրիչներին օգնել իրեն։

Վերջինս 2 ամսով կալանավորվել է։ 18-ամյա տղան մեղադրվում է 21-ամյա քրոջ սպանության համար։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել