www.Politik.am կայքը քիչ առաջ լուր է հրապարակել «Վանեցյանին և Խաչատրյանին գաղտնասլած անձը ձերբակալվել է․ նա ՌԴ քաղաքացի է» վերտառությամբ: ՔԿ-ն իր պարզաբանում է ներկայացրել հարցի վերաբերյալ․
«Հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա: Քրեական գործով որևէ անձ չի ձերբակալվել:
Politik.am –ի գործընկերներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց»,-նշված է պարզաբանման մեջ։