Ի՞նչ կենսագրություն ունի ԿԳՄՍՆ փոխնախարարը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Իրավաբան․net-ը ներկայացնում է փոխնախարարի կենսագրությունը։

Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1994թ. հոկտեմբերի 11-ին,  ք.Գյումրիում 

Կրթություն 
2012-2016թթ.- ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ
2016-2018թթ.– Հայաստանի ամերիկյան համալսարան, բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն 

2015-2018 թթ.– «Vivaro Game» ՍՊԸ-ում մարզական լրագրող, VivaroNews-ի միջազգային բաժնի խմբագիր
2018թ. -«Սաբարկո» ՍՊԸ-ում սպորտային պրոդուկտի մենեջեր
2018թ.– ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ
2018թ.- հոկտեմբերի 30-ին նշանակվել է ՀՀ սպորտի և երիատասարդության հարցերի նախարարի տեղակալ
2019թ. հունիսի 4-ին նշանակվել է ՀՀ  կրթության, գիտության մշակույթի և սպորտի  նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և իսպաներեն լեզուներին

Կուսակցական պատկանելություն 
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Անձնական տվյալներ 
Ամուսնացած չէ

Նշենք, որ դեպքի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել