Երեք մարզում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում, Շիրակի ու Կոտայքի մարզերում տեղում է ձյուն:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Կոտայքի մարզում մառախուղ է: Lանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել