Իրավաբան.net-ը իր ընթերցողների խնդրանքով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի սակագները՝ ըստ մուտքի վիզաների հետևյալ տեսակների՝
Այցելության
Պաշտոնական
Դիվանագիտական
Տարանցիկ:
Վիզաները տրվում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում կամ էլեկտրոնային տարբերակով:
Վիզայի տեսակը |
Սակագին |
|||
AMD |
USD |
EUR |
GBP |
|
Այցելության, եզակի մուտքի, մինչև 21 օր մնալու ժամկետով |
3000 |
8 |
6 |
5 |
Այցելության, եզակի մուտքի, մինչև 120 օր մնալու ժամկետով |
15000 |
40 |
29 |
25 |
Այցելության, բազմակի մուտքի, մինչև 60 օր մնալու ժամկետով, վավերականությունը մինչև 6 ամիս |
20000 |
54 |
38 |
33 |
Այցելության, բազմակի մուտքի, մինչև 120 օր մնալու ժամկետով, վավերականությունը մինչև 1 տարի |
40000 |
107 |
77 |
67 |
Պաշտոնական |
0 |
0 |
0 |
0 |
Դիվանագիտական |
0 |
0 |
0 |
0 |
Տարանցիկ, եզակի մուտքի |
10000 |
27 |
19 |
17 |
Տարանցիկ, բազմակի մուտքի |
18000 |
48 |
35 |
30
|
Մինչև 18 տարեկան երեխաներ, բոլոր տեսակների վիզաների համար |
0 |
0 |
0 |
0 |
Սակագինը կարող է փոխվել առանց նախնական ծանուցման:
Աղբյուրը՝ Իրավաբան.net