ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Տիգրան Աթանեսյանւ։
«Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության, երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս»,-նշել է նա։
 
                         
                        
 
                                                    

 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                