Մարտունու և Չկալովի բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզի Մարտունու և Լոռու մարզի Չկալովի հեռուստակայանները սնող 10կՎ էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 1-ին` ժամը 10:00-ից 16:00-ն հոսանքազրկվելու է Մարտունու հեռուստակայանը, իսկ նոյեմբերի 2-ին` ժամը 10:00-ից 16:00-ն՝ Չկալովի հեռուստակայանը: Այս մասին հայտնում են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Նշված ժամանակահատվածում վերոհիշյալ հեռուստակայանների ընդգրկման գոտիներում գտնվող բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել