ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեխնոլոգիական համայնքի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի 50 ամենախոշոր հարկատուների ցանկի վրա։
«Ձեզանից որևէ մեկն այնտեղ չկա։ Կարծում եմ, որ այն փոխելու ժամանակն է։ Խնդրում եմ մեկնաբանություններով արձանագրել, որ պատրաստ եք լծվել այս ցուցակը ձեզանով փոխելու պատվաբեր գործին։ Շնորհակալ եմ»,-նշել է նա։